Հանրային սննդի օբյեկտներում կուժեղացվի վերահսկողությունը ծխելու հետ կապված
03/08/2023 13:14
Նմանատիպ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է սրճարաններում ծխելու արգելքին` նշելով, որ անգամ բացօթյա սրճարաններում շարունակում են ծխել։
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ընդգծել է, որ 2023 թ. հունվարի 1–ից կազմվել է 7186 վարչական արձանագրություն, որից 790–ը հանրային սննդի օբյեկտներում ծխելու հետ է կապված եղել։ «Կակտիվացնենք մեր աշխատանքները և ամեն ինչ կանենք, որ ունենանք դրական արդյունքներ»,– նշել է նա։
«Ուզում ենք բոլոր հնարավոր ձևերով արգելակենք ծխելու հնարավորությունը։ Պատասխանատվությունը պետք է դնենք նաև սննդի օբյեկտների սեփականատերերի և աշխատողների վրա, որ նրանք ևս թույլ չտան»,- ասել է Փաշինյանը։
Ըստ տվյալների՝ ՀՀ–ն եղել ու շարունակում է մնալ ամենածխող երկրների շարքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում