Վրաստանի նախագահը Ճապոնիայում է

Վրաստանը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ուղևորվել Է Ճապոնիա, որտեղ կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ:

Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են կառավարության, խորհրդարանի, նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարարներ:
«Այցի շրջանակներում պետության առաջին դեմքը հանդիպում կունենա Ճապոնիայի Ակիհիտո կայսեր և վարչապետ Սինձո Աբեի հետ: Ծրագրված են նաև Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումները նախարարների կաբինետի անդամների և օրենսդիր մարմնի պատգամավորների հետ»,-նշել Է նախագահի մամուլի ծառայությունը:

Վրաստանի նախագահի այցը Ճապոնիա կավարտվի հոկտեմբերի 25-ին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում