BRICS-ի գագաթաժողովին Ռուսաստանի մասնակցության ձևաչափի մասին․ Պեսկով

BRICS-ի գագաթաժողովին Ռուսաստանի մասնակցության ձևաչափի մասին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը լիրաժեքորեն կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին։

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ներկա կգտնվի Հարավային Աֆրիկայում կայանալիք գագաթնաժողավին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմիանա տեսակապի միջոցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի գրասենյակից հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Յոհանեսբուրգում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Հարավային Աֆրիկան ​​գտնվում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասության ներքո, որի նախաքննական պալատը մարտի 17-ին ձերբակալության օրդեր է տվել Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն (մարդու իրավունքների պաշտպան) Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում