Ամերիկացիների կեսը գտնում է, որ Թրամփի դեմ հարուցված գործերը քաղաքական են
Նմանատիպ
ABC հեռուստաալիքի համար Ipsos ընկերության կողմից կազմակերպված հարցումները վկայում են, որ ամերիկացիների գրեթե 50 տոկոսը համոզված է, որ Կապիտոլիումի վրա հարձակման դեպքերի առնչությամբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված քրեական գործն ունի քաղաքական ենթատեքստ։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 46 տոկոսը գտնում է, որ Կապիտոլիումի հետ կապված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի։ Հարցվածների 47 տոկոսը քաղաքական են համարում նաև Թրամփի կողմից գաղտնի փաստաթղթեր պահելու առնչությամբ հարուցված քրեական գործը։ 50 տոկոսն էլ գտնում է, որ մեղադրանքը, համաձայն որի Թրամփը խոշոր գումար է վճարել պոռնոդերասան Սթորմի Դենիելսին լռության դիմաց, նույնպես քաղաքական է։
Ըստ տվյալների, հարցվածների միայն 40 տոկոսն է կարծում, որ գործերն իրոք քրեական են և Թրամփի քաղաքական գործունեության հետ կապ չունեն։
Բացի այդ, հարցվածների 65 տոկոսը գտնում է, որ Կապիտոլումի վրա հարձակումը շատ ավելի լուրջ մեղադրանք է, քան մյուս երկու քրեական գործերը։
Հինգշաբթի օրը Թրամփը կանգնեց Վաշինգտոնի դատարանի առաջ՝ կապված 2021 թվականի հունվարին Կապիտոլումի վրա հարձակման քրեական գործի 4 նոր կետերի առնչությամն։
Համաձայն մեղադրող կողմի հրապարակման, երդվյալ ատենակալների մեծ մասը հնարավոր է համարում ԱՄՆ նախկին նախագահի մասնակցությանը առաջադրված մեղադրանքներին։
Դոնալդ Թրամփը հաշվել է, որ առաջադրված բոլոր մեղադրանքներով հնարավոր է իրեն դատապարտեն 561 տարվա ազատազրկման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում