Գտնվել է անսահմանափակ էներգիա ստանալու միջոց
Նմանատիպ
Ավստրալիացի գիտնականներն առաջարկում են արևային էներգիա ստանալ լողացող պանելներից։ Այս մասին հայտնում է The Conversation պարբերականը։
Ավստրալիայի ազգային համալսարանի մասնագետների խոսքով, հասարակածին մոտ գտնվող հանդարտ ծովերի վրայով լողացող պանելները կարող են անսահմանափակ արևային էներգիա ապահովել Հարավ-Արևելյան Ասիայի և Արևմտյան Աֆրիկայի բնակչության համար։ Ըստ գիտնականների, միայն Ինդենոզիայի ջրերում տեղադրված պանելները կարող են արտադրել տարեկան 35 հազար տերավատ/ժամ էներգիա։
Գիտնականները նշել են, որ 70 քառակուսի կիլոմետր մակերես ունեցող արևային պանելները առանց ածխածնային տնտեսության պայմանների, կարող են բավարարել միլիոնավոր մարդկանց էներգետիկ պահանջները։
Մասնագետների գնահատմամբ, նմանատիպ արևային պանելների տեղադրման ամենակատարյալ վայրը հասարակածից ոչ հեռու գտնվող Ինդոնեզիան է, իր հարակից տարածքներով և Արևմտյան Աֆրիկան։
Սակայն ծովերում և օվկիանոսներում տեղադրված պանելները պետք է գտնվեն հսկողության տակ, որպեսզի չենթարկվեն աղի ջրերից առաջացած կորոզիայի, հուսալի ամրացված լինեն հողմերին՝ հզոր ալիքներին և բնական այլ աղետներին դիմակայելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում