Արևմուտքը կստիպի Զելենսկուն բանակցությունների նստել Մոսկվայի հետ

Արևմուտքը կստիպի Զելենսկուն բանակցությունների նստել Մոսկվայի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիտի, որ Արևմուտքը կմեծացնի իր վրա ճնշումը հանուն Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը։

Հոդվածում նշվում է, որ ուկրաինական կողմը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ կփորձի իր կողը գրավել տասնյակ այնպիսի երկրների, որոնք դեռևս չեն խառնվում ռուս-ուկրաինական հակամարտությանը։

Ըստ պարբերականի, օգոստոսի 2-ին Զելենսկին իր դիվանագետներին հայտնել է, որ իրավիճակը գնալով բարդանում է, քանի որ մոտակա ամիսներին հնարավոր է ավելանա իր վրա ճնշումը՝ բակացությունների միջոցով խաղաղության հասնելու ուղղությամբ։

Հրապարակման մեջ նշվում է, որ Ուկրաինան Արևմտյան դաշնակիցների կողմից կայուն պաշտպանության կարիք ունի, քանի որ քայքայիչ, արյունալի և թանկ արժեցող հակահարձակումը ոչ մի արդյունքի չհանգեցրեց, բացի այդ, Կիևին անհրաժեշտ է նաև այն երկրների աջակցությունը, որոնք մինչ այս պահը չեն միջամտել ընթացող պատերազմին։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, Սաուդյան Արաբիայում մեկնարկել են Ուկրաինայի հարցով բանակցությունները, որին ռուսական կողմը չի մասնակցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում