Թուրքիայի նախագահ Էրդողանը շրջագայությունների նոր փուլ է սկսում
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին պլանավորում է երկրորդ շրջագայությունը Պարսից ծոցի երկրներ, իսկ արդեն սեպտեմբերին կարող է այցելել Գերմանիա։ Այս մասին հաղորդում է CNN TÜRK-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Էրդողանն այցելել էր Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա։ Շրջայցի ընթացքում ստորագրվել են 50,7 մլրդ դոլարի պայմանագրեր։
«Օգոստոսին նախատեսվում է նախագահի երկրորդ շրջագայությունը Պարսից ծոցի երկրներ, այդ թվում՝ Բահրեյն, Օման և Քուվեյթ, ինչպես նաև այց Իրաք»,-հաղորդում են լրատվամիջոցները։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի նախագահը կմասնակցի սեպտեմբերի 9-10-ը կայանալիք G20 գագաթնաժողովին, որը անցկացվելու է Հնդկաստանում, իսկ սեպտեմբերի 18-19-ը ԱՄՆ-ում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
«Սպասվում է նաև, որ Էրդողանը սեպտեմբերին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա», – մանրամասնել է հեռուստաալիքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում