Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը

Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցն է եղել։

Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։

ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանին ընտրելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը ներկայացրել է փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

Հիշեցնենք, որ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել։ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում