ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ջիդդայում Ուկրաինայի հարցով հանդիպումը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ջիդդայում Ուկրաինայի հարցով հանդիպումը

Ռուսաստանն ակնկալում է, որ ԲՐԻԿՍ-ի երկրները, որոնք մասնակցել են Ջիդդայում Ուկրաինայի հարցով խորհրդակցություններին, Մոսկվային կտեղեկացնեն բանակցությունների ընթացքի մասին։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 7-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՌԴ ԱԳՆ-ն ի գիտություն է ընդունել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ խորհրդակցությունների մասին տեղեկատվությունը։ Դրանց մասնակցում էին ԲՐԻԿՍ-ի մեր գործընկերները: Մենք ակնկալում ենք, որ, համաձայն պայմանավորվածությունների, նրանք մեզ հետ կկիսվեն իրենց գնահատականներով և կվերահաստատեն մեր դիրքորոշումը, այսպես կոչված, Զելենսկու «խաղաղության բանաձևի» վերաբերյալ, որը Կիևի ռեժիմն ու Արևմուտքը փորձում են առաջ մղել նման հանդիպումների ժամանակ»,- ասել է Զախարովան՝ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանությունում։

Նա ընդգծել է, որ Զելենսկու «խաղաղության բանաձևի» 10 կետերից ոչ մեկն ուղղված չէ ճգնաժամի բանակցային և դիվանագիտական ​​լուծում գտնելուն։ Դիվանագետը նշել է, որ դրա հիման վրա խաղաղ կարգավորումն անհնար է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում