ՌԴ խաղաղապահները հրաժարվել են ուղեկցել արցախցիների ավտոերթը
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ, որտեղ ապօրինի ադրբեջանական անցակետ է տեղադրվել։
«Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը» Արցախում պատրաստվում էր խաղաղ երթ իրականացնել դեպի Հակարիի կամուրջ՝ Բերձորի միջանցքի բացման և ադրբեջանական ապօրինի անցակետի ապամոնտաժման պահանջով։
Ավելի վաղ, խմբի անդամները գնացել էին ռուս խաղաղապահների տեղակայման վայր։ Նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը հայտարարել էր, որ անվտանգության հարցերը լուծելու համար անհրաժեշտ է, որ երթն ուղեկցեն ռուս խաղաղապահները՝ իրականացնելով իրենց ստանձնած պարտավորությունները։
Այս պահանջին արձագանքել է խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սազոնովը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի նախատեսում ավտոերթի շարասյուններում մեքենաների ուղեկցում, ինչպես նաև տարբեր գործողությունների և հավաքների անվտանգությունն ապահովելը», – ասված է Սազոնովի կողմից Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին ուղղված նամակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում