Հնդկական Chandrayaan-3 տիեզերանավը Երկիր է ուղարկել Լուսնի առաջին լուսանկարները

Հնդկական Chandrayaan-3 տիեզերանավը Երկիր է ուղարկել Լուսնի առաջին լուսանկարները

Հնդկաստանի տիեզերքի հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հրապարակել է Լուսնի առաջին լուսանկարներն՝ արված Chandrayaan-3 տիեզերանավի կողմից, որը Հնդկաստանի երրորդ անօդաչու լուսնային առաքելությունն է։ Այս մասին հաղորդում է NDTV պարբերականը։

Խառնարաններով ծածկված Լուսնի մակերեսի լուսանկարներն արվել են, երբ տիեզերանավը օգոստոսի 5-ին մտել է Լուսնի ուղեծիր։

https://twitter.com/chandrayaan_3/status/1688215948531015681

«Առաքելությունն առայժմ հարթ է ընթանում, և ISRO-ն ակնկալում է, որ «Վիկրամ» վայրէջք կատարող մոդուլը Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք կկատարի օգոստոսի 23-ին»,– նշված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին մեկնարկած հնդկական առաքելությունը նպատակ ունի առաջին անգամ վայրէջքը կատարել Լուսնի քիչ ուսումնասիրված հարավային բևեռում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում