Գամպերի գավաթ․ «Բարսելոնան» ընդդեմ «Տոտենհեմի»

Գամպերի գավաթ․ «Բարսելոնան» ընդդեմ «Տոտենհեմի»

Իսպանական Լա լիգայի չեմպիոն կատալոնական «Բարսելոնան» ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի անվան գավաթի համար խաղում 4։2 հաշվով հաղթեց անգլիական «Տոտենհեմին»:

3-րդ րոպեին Լեվանդովսկին առաջ մղեց իսպանական թիմին։ Մինչ ընդմիջման գնալը Օլիվեր Սկիպը դուբլի հեղինակ դարձավ ու առաջ մղեց անգլիական թիմին։

81-րդ րոպեիՆ Ֆերան Տորեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Ֆատին առաջ մղեց կատալոնյան թիմին, իսկ 3 րոպե անց Էզալզուին հաշիվը դարձրեց 4։2։

Հետևեք մեզ նաև Telegram-ում