Ուժեղ պայթյուն Մոսկվայից հյուսիս-արևելք

Ուժեղ պայթյուն Մոսկվայից հյուսիս-արևելք

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Սերգիև Պոսադ քաղաքի Զագորսկի օպտիկական և մեխանիկական գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայրում ծխի հսկայական սյուն է բարձրանում։

Պայթյունի պատճառները դեռ պարզված չեն։

Ականատեսները հայտնում են, որ պայթյունի հետևանքով հարևան տների ապակիները նույնպես պայթել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժել է մոտ 10 մարդ։

Գործարանը հայտարարել է բոլոր շենքերի և խանութների տարհանման մասին։

Զագորսկի օպտիկական և մեխանիկական գործարանը մտնում է «Շվաբե» հոլդինգի մեջ, որն իր հերթին ներառված է «Ռոստեկ»-ում։ Ընկերությունը զբաղվում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով սարքավորումների՝ օպտիկական գործիքների արտադրությամբ, ինչպիսիք են՝ բժշկական սարքավորումներ, լաբորատոր գործիքներ, դոզաչափական սարքավորումներ, տեխնիկական անվտանգության սարքավորումներ և այլն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում