«Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց». Էրդողան
Նմանատիպ
Սույն թվականի օգոստոսի 8-ին Թուրքիայի Հանրապետության նախագահական նստավայրում տեղի է ունեցել «Դեսպանների 14-րդ կոնֆերանսը», որի ընթացքում Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել։ Նա իր ելույթի սկզբում ասել է հետևյալը. «Մենք բացառիկ ժամանակներում ենք անցկացնում դեսպանների 14-րդ համաժողովը։ Մենք հպարտ ենք, որ այս տարի հասել ենք մեր Հանրապետության 100-ամյակին»։
Կարևոր է արձանագրել նաև, որ Էրդողանն իր ելույթի ընթացքում ևս մեկ անգամ անդրադարձ է կատարել 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին։ Նա մասնավորապես ասել է. ««Եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ և՛ 30 տարվա օկուպացիայից հետո ազատագրվեց Ղարաբաղը, և՛ Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն ստեղծվեց»։
Այս հայտարարությամբ թուրքական կողմը ևս մեկ անգամ հաստատել է, որ ուղղակի մասնակցություն է ունեցել Արցախում սանձազերծված պատերազմին։ Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում