ԱՄՆ-ը ռազմական հանցագործություն է կատարել՝ կասետային զինամթերք հանձնելով Ուկրաինային․ Շոյգու
Նմանատիպ
Միացյալ Նահանգները բարձրացնում է խաղադրույքները՝ ձգտելով Կիևին ավելի մահաբեր զենք մատակարարել, Վաշինգտոնը ռազմական հանցագործություն է կատարել՝ Ուկրաինային տրամադրվող օգնության փաթեթում ներառելով կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային կոնվենցիայով։ Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Միացյալ Նահանգները անշեղորեն բարձրացնում է խաղադրույքները՝ իր դաշնակիցներից ավելի հեռահար և մահացու զենքեր փնտրելով… Ուկրաինայի զինված ուժերում արևմտյան ոճի հրետանային համակարգերի համար զինամթերքի աճող պակասի համատեքստում Վաշինգտոնը ռազմական հանցագործություն է կատարել՝ օգնության փաթեթում ներառելով կասետային զինամթերքներ, որոնք արգելված են միջազգային կոնվենցիայով»,- ասել է պաշտպանության նախարարը։
Շոյգուն հիշեցրել է, որ մայիսին «Storm Shadow» հեռահար կառավարվող հրթիռներ են փոխանցվել Ուկրաինա, իսկ այժմ «ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն աշխատում են F-16 մարտավարական կործանիչներ Կիև տեղափոխելու հարցով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում