Գիշերը Թուրքիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի է գրանցվել

Գիշերը Թուրքիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի է գրանցվել

Թուրքիայի արևելյան հատվածում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 441 հազար մարդ։ Օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։

Փլուզվել է 1 լքված շինություն, ընկել է 2 խիստ վնասված շինությունների կողային հատվածը։

Քաղաքացիներից 22-ը թեթև վնասվածքներ են ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում