Microsoft-ը սեպտեմբերի 30-ից կդադարի երկարաձգել ռուսական ընկերությունների լիցենզիաները
11/08/2023 10:53
Նմանատիպ
Microsoft կորպորացիան սեպտեմբերի 30-ից հետո չի երկարաձգի ռուսական ընկերությունների լիցենզիաները։ Այս մասին հաղորդվում է Microsoft Online Services-ի տեխնիկական աջակցության նամակում, որը հրապարակվել է telecomdaily տեղեկատվական-վերլուծական գործակալության Telegram ալիքում:
«Microsoft կորպորացիան այլևս չի կարող վճարումներ ընդունել հաշվեհամարին տեղական բանկային փոխանցումներով՝ որպես Ռուսաստանում Microsoft-ի ծառայությունների վճարման միջոց։ Այս կապակցությամբ Microsoft-ը տեղեկացնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 30-ից հետո այլևս չեք կարողանա թարմացնել առկա բաժանորդագրությունները։ Նշված ամսաթվով բոլոր ակտիվ բաժանորդագրությունները կգործեն իրենց մնացած ժամկետի ընթացքում, բայց դրանք չեն կարող երկարաձգվել»,- ասվում է նամակում ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում