Հայ գրոսմայստերը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը միջազգային շախմատային մրցաշարում

Հայ գրոսմայստերը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը միջազգային շախմատային մրցաշարում

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ռումինիայում հաղթել է «16th Arad Open Grand Prix Romania Classic» շախմատային մրցաշարում։ Այս մասին հայտարարություն է տարածել  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայկ Մարտիրոսյանը Ռումինիայի Արադ քաղաքում անցկացված «16th Arad Open Grand Prix Romania Classic» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում է ամերիկացի Հանս Նիմանը, երրորդում` Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Նիկոլո Նիկոլովսկին։

Խաղացած 9 պարտիաներում Հայկ Մարտիրոսյանը 6 հաղթանակ է տարել և ևս երեքն ավարտել ոչ–ոքի արդյունքով։ Մրցաշարում նա ոչ մի պարտություն չի կրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում