Ամերիկաբնակ հայերը շրջափակել են Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը

Ամերիկաբնակ հայերը շրջափակել են Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը

Ամերիկաբնակ հայերը, ի աջակցություն Արցախի, շրջափակել են ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը։ Նրանք պահանջում են բացել Բերձորի ճանապարհը։ Ցուցարարները ծածանել են Արցախի դրոշը, կատարել հայրենասիրական երգեր։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ակցիայի մասնակիցները նստացույց էին անում ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի գրասենյակի առաջ` կոչ անելով նրան մեկնել Հայաստան` Կոռնիձոր, այնուհետև գնալ նաև Բերձորի միջանցք` տեղում ծանոթանալու իրավիճակին։ Այդ ամենից հետո Շիֆը համաձայնեց հանդիպել հանուն Արցախի բողոքի ակցիաներ իրականացնող ամերիկահայերի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում