Իրանում` Շահ Չերաղի սրբավայրում, ահաբեկչություն է տեղի ունեցել

Իրանում` Շահ Չերաղի սրբավայրում, ահաբեկչություն է տեղի ունեցել

Իրանում կիրակի ուշ երեկոյան տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Ահաբեկիչը թիրախավորել է Շահ Չերաղի սրբավայրը, որը գտնվում է Շիրազի կենտրոնում: Նախնական տվյալներով՝ հարձակվողը կրակ է բացել մարդկանց վրա՝ բախվելով սրբավայրի դարպասների անվտանգության աշխատակիցներին:

Ֆարսի փոխնահանգապետ Էսմայիլ Ղեզել Սոֆլան ասել է, որ նա ձերբակալվել է և հարցաքննվում է դատական մարմինների կողմից:

Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Շահ Չերաղը կրկին ենթարկվել էր խոշոր ահաբեկչության, որը հանգեցրել էր 13 մարդու մահվան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում