Պուտինը խոսել է «Բանակ-2023» ֆորումի մասին

Պուտինը խոսել է «Բանակ-2023» ֆորումի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հովանու ներքո օգոստոսի 14-ից 20-ը մերձմոսկովյան Կուբինկա քաղաքի «Հայրենասեր» զբոսայգում անցկացվելու է «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը։

«Բանակ-2023» ֆորումում արտասահմանյան 82 ընկերություններ արտադրանք են ներկայացրել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

«Մենք նաև ուրախ ենք, որ ավելի ու ավելի շատ օտարերկրյա ռազմարդյունաբերական ընկերություններ են դառնում ֆորումի մասնակիցներ: Եթե անցյալ տարի այստեղ իրենց արտադրանքը ցուցադրեցին 32 կազմակերպություններ, ապա այս տարի՝ 82»,- ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահը շեշտել է, որ այս ֆորումը կարևոր է ռազմատեխնիկական համագործակցությունները ամրապնդելու և խաղաղություն հաստատելու համար։

«Վստահ եմ, որ դրա անցկացումը կօգնի ամրապնդել ռազմական և ռազմատեխնիկական գործընկերությունը՝ ի շահ բազմաբևեռ զարգացող  աշխարհում անվտանգության և կայունության»,- ասել է Վլադիր Պուտինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում