Արցախի ամենամեծ ալրաղացում տեղի է ունեցել խոշոր վթար. կրկին հացի սղություն է լինելու

Արցախի ամենամեծ ալրաղացում տեղի է ունեցել խոշոր վթար. կրկին հացի սղություն է լինելու

Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։

«Պատկան մարմինները հնարավորինն են անում խնդիրն արագ շտկելու համար, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում