Դոմինիկյան Հանրապետությունում պայթյունի հետևանքով կա 12 զոհ, 55 անհետ կորած

Դոմինիկյան Հանրապետությունում պայթյունի հետևանքով կա 12 զոհ, 55 անհետ կորած

Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից 12 մարդ է մահացել, իսկ 65 մարդ վիրավորվել է, ևս 55 մարդ անհետ կորած է համարվում:  Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հանրապետության Կարմիր խաչի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Սան Կրիստոբալ նահանգի Վիլլա Վալդես շրջանում՝ առևտրի կենտրոններից մեկի մոտ: Պայթյունի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 3 շենք։

Միջադեպին արագ արձագանքելու նպատակով՝ երկրի նախագահ Լուիս Աբինադերը կարգադրել է մոբիլիզացնել արտակարգ ծառայությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում