Թուրքիայում կխստացվի բողոքի ակցիաների մասին օրենքը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանին մի օրինագիծ է ներկայացրել, որը ենթադրում է փողոցային անկարգությունների կազմակերպման դեպքում պատժի խստացում:

Օրինագիծը ենթադրում է հավասարեցնել պայթուցիկ նյութեր պարունակող շշերը զենքի հետ և արգելել ցույցերի ժամանակ դիմակների կրումը:

«Նրանք, ովքեր խաղաղ ցույցերը կվերածեն բռնության ակցիայի և Մոլոտովի կոկտեյլ կօգտագործեն, մեր կողմից կդիտարկվեն՝ իբրև հանցագործներ: Մարդիկ խաղաղ ցույցերի իրավունք ունեն, սակայն բավական է նրանց ձեռքին հայտնվի պայթուցիկ նյութերով շշեր, իսկ դեմքերին դիմակներ, այդ ցույցն այլևս խաղաղ բնույթ չի կրի,- հայտարարել է Դավութօղլուն:

Այդ օրինագիծը նախատեսում է զենքի կիրառման դեպքում չորս տարվա ազատազրկում: Կառավարությունն առաջարկում է նաև պատիժներ կիրառել նաև ինտերնետով բռնության կոչ անողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում