Ցուկերբերգը հրաժարվել է մենամարտել Մասկի հետ Կոլիզեյում
Նմանատիպ
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը չորեքշաբթի ասել է, որ Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է Հռոմի Կոլիզեյում իր հետ մենամարտից։
«Մենամարտի համառոտ նկարագրությունը. Ես X-ում կատակեցի Ցուկի հետ մենամարտի մասին, Ցուկը պատասխանեց. «Ինձ տեղ ուղարկիր», Իտալիան սիրով առաջարկեց Կոլիզեյը, իսկ Ցուկը մերժեց»։ Այս մասին գրել է Մասկը իր X-ի օգտահաշվում։
Նա հավելել է, որ Կոլիզեյում մենամարտից Ցուկերբերգի հրաժարվելուց հետո նա առաջարկել է Մետայի ղեկավարի տուն գնալ՝ որպես «ապահով վայր», ինչին Ցուկերբերգը պատասխանել է, որ «ճանապարհորդում է»։
Ավելի վաղ Իտալիայի մշակույթի նախարարության աղբյուրները, հայտնել էին, որ գերատեսչությունը չի բանակցում Մասկի և Ցուկերբերգի հետ Հռոմի Կոլիզեյում մենամարտն անցկացնելու շուրջ։ Մշակույթի նախարարության տվյալներով՝ Կոլիզեյը վաղուց հասանելի է եղել «բարձր մակարդակի վճարովի միջոցառումների համար, գրեթե միշտ՝ բարեգործական նպատակներով»։ Ինչպես ավելի ուշ հայտնել է Politico-ն, Իտալիայի մշակույթի նախարարությունը հրաժարվել է Կոլիզեյը տրամադրել միլիարդատերերին՝ առաջիկա վերանորոգման պատճառով։