«Թեհրանը պատրաստ է չեղարկել վիզաները Ռուսաստանի քաղաքացիների համար». ՌԴ-ում Իրանի դեսպան

«Թեհրանը պատրաստ է չեղարկել վիզաները Ռուսաստանի քաղաքացիների համար». ՌԴ-ում Իրանի դեսպան

Թեհրանը պատրաստ է վիզաների չեղարկմանը Ռուսաստանի քաղաքացիների համար, անհրաժեշտ է սպասել միայն պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան որոշումների: Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Ինչ վերաբերում է մեր երկրների միջև վիզաների ամբողջական չեղարկմանը, ես կցանկանայի նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում լիովին պատրաստ են այդ քայլին` չեղարկել վիզաները, որպեսզի մեր պետությունների քաղաքացիները կարողանան ազատ այցելել միմյանց։ Բնականաբար, մենք համապատասխան որոշումների ենք սպասում մեր պաշտոնատար անձանց կողմից, որից հետո այդ միջոցները կհաստատվեն և կտեղափոխվեն գործնական հարթություն»,-հայտարարել է Ջալալին։

Միևնույն ժամանակ, դեսպանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի քաղաքացիները բավարար տեղեկատվություն չունեն այն զբոսաշրջային հնարավորությունների մասին, որոնք կարող էառաջարկել Իրանը: 2023 թվականի օգոստոսի 1-ից գործարկվել է մեխանիզմ, որը ենթադրում է Ռուսաստանի և Իրանի միջև զբոսաշրջային խմբերի համար առանց վիզայի ուղևորությունների հնարավորություն։ Ներկայումս ՌԴ և ԻԻՀ քաղաքացիները կարող են երկրորդ երկիր մեկնել մինչև 50 հոգանոց խմբի շրջանակներում, այցի տևողությունը չպետք է գերազանցի 15 օրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում