Հայաստանի պատանի շախմատիստները ունեն նոր նվաճումներ

Հայաստանի պատանի շախմատիստները ունեն նոր նվաճումներ

Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում մրցեց Հունգարիայի թիմի հետ և պարտության մատնեց 2,5:1,5 հաշվով։

Հաղթանակներ տարան Ռոբերտ Փիլիպոսյանը և Նվարդ Հայրապետյանը։ Բենիկ Ագասարովը խաղաց ոչ ոքի, Էրիկ Գասպարյանը պարտվեց։

Նախորդ տուրերում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել ճապոնացիներին, 3,5:0,5 հաշվով՝ Անգլիային, 3:1 հաշվով՝ Սլովակիային, 3:1 հաշվով՝ Նիդեռլանդների առաջին հավաքականին, 1:3 հաշվով պարտվել էր Թուրքիայի թիմին։

Հայաստանը 10 միավորով երկրորդն է։ Առաջատարը Չինաստանն է, որը տարել է 6 հաղթանակ։ 6-րդ տուրում չինացիները 3,5:05 հաշվով հաղթեցին թուրքերին։

Օլիմպիադայի ավարտին մնացել է 3 տուր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում