ԵԱՀԿ նախագահը Լաչինի միջանցք է գործուղել իր անձնական ներկայացուցչին

ԵԱՀԿ նախագահը Լաչինի միջանցք է գործուղել իր անձնական ներկայացուցչին

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայիս նախագահ Բույար Օսմանին իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին գործուղել է Լաչինի միջանցքի շրջան։ Այս մասին Բույար Օսմանին գրել է Twitter–յան իր էջում։

«Ես խնդրել եմ իմ անձնական ներկայացուցչին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ տեղում առկա իրավիճակի մասին»,– գրել է նա։

Նա հայտնել է, որ նման որոշում է կայացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ անցած շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցներից հետո:
«Ես կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ երթևեկություն տրամադրելու իմ կոչը։ Զուգահեռաբար պետք է բացվեն նաև մյուս երթուղիները։ Հումանիտար ասպեկտները միշտ պետք է գերակշռեն: Քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի, և ԵԱՀԿ – ն պատրաստ է աջակցել դրան»,– գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում