Հայաստանի և Չինաստանի միջև քննարկվում են ուղիղ չվերթները

Հայաստանի և Չինաստանի միջև  քննարկվում են ուղիղ չվերթները

Հայաստանը և Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթների կազմակերպման հարցը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։

«Ֆինանսական ինտեգրման ոլորտում կողմերը զարգացնում են ներդրումային համագործակցությունը՝ փոխշահավետ հիմքերի վրա, և պատրաստ են խորացնել դրամավարկային և ֆինանսական համագործակցությունը»,- ասել է դեսպանը։

Նա նաև անդրադարձել է ներդրումների վերաբերյալ վիճակագրության տվյալներին, ըստ որոնց, Չինաստանի ներդրումները Հայաստանում կազմում են մոտ 50 միլիոն դոլար, մինչդեռ Հայաստանի ներդրումները Չինաստանում կազմում են 15 միլիոն դոլար։

«Իհարկե, չեմ կարող ասել, որ դրանք շատ մեծ թվեր են, բայց, կարծում եմ, դրա շուրջ կարող ենք աշխատել»,- ավելացրեց դեսպան Ֆան Յոնգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում