ԱՄՆ-ն չունի Ուկրաինայի համար անհրաժեշտ քանակի բալիստիկ հրթիռներ

ԱՄՆ-ն չունի Ուկրաինայի համար անհրաժեշտ քանակի բալիստիկ հրթիռներ

ԱՄՆ-ն չի արտադրում այնքան բալիստին հրթիռներ, որ Ուկրաինային հանձնելիս կարողանային փոխել իրավիճակը հօգուտ Կիևի։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։

Ըստ պարբերականի՝ «հակահարձակման դանդաղ առաջընթացի ֆոնին», Կիևում և Վաշինգտոնում Ուկրաինային ծանր զենքեր տրամադրելու կոչեր են հնչում։

«Սակայն ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ ԱՄՆ-ն բավարար քանակությամբ բալիստիկ հրթիռներ չի արտադրում Կիևին մատակարարելու համար, ինչը թույլ կտար մարտի դաշտում իրավիճակը փոխել հօգուտ Ուկրաինայի»,-նշվում է հոդվածում։

Պարբերականը միաժամանակ ավելացնում է, որ հաջորդ տարի Վաշինգտոնը դժվար թե կարողանա Կիևին մատակարարել այն քանակությամբ զենք, ինչ հիմա։

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Ուկրաինային ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներ ուղարկելու վերաբերյալ ոչ մի որոշում դեռ չի ընդունվել, սակայն նման մատակարարումների հնարավորությունը պահպանվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում