Անել ամեն ինչ ցեղասպանության կրկնությունից խուսափելու համար
Նմանատիպ
«Մեր երկու երկրների միջև դիվանագիտական շփումները կանոնավոր են, բայց 8 տարի է արդեն` Բելգիայի ԱԳ ոչ մի նախարար ոտք չէր դրել հայկական հողի վրա»։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը։
«Կարելի է ասել, մի հավերժություն էր անցել, և ժամանակն էր փոխելու իրավիճակը։ Մեծ հուզմունքով հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերին, մեր բոլորի պարտավորությունն է չմոռանալ պատմության այս ողբերգական էջը։ Մեր պարտավորությունն է նաև ամեն ինչ անել` խուսափելու համար պատմության կրկնությունից»,– նշել է Հաջա Լաբիբը։
Նա ընդգծել է, որ այսօր Բելգիայում մոտ 30 հազար հայ է ապրում, ուստի Բելգիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանում դեսպանություն բացել։
«Այս հզոր ժեստը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն ենք մենք տալիս մեր քաղաքական հարաբերություններին, բայց նաև մեր կամքը` էլ ավելի ամրապնդելու մեր շփումները թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ ակադեմիական կամ տնտեսական»,– ասել է Բելգիայի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` այս հարաբերությունները զարգացնելու հնարավորություններ կան, և բելգիական մի շարք ընկերություններ ցանկություն ունեն հայաստանյան գործընկերներ գտնելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում