Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում

Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում

Քիչ առաջ ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։ Ինչպես նշում են երկրագնդի սեյսմոակտիվությանը հետևող միջազգային ծառայությունները, երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանի հարավ-արևելքում՝ տեղական ժամանակով գիշերը 01:23-ին։

Երկրաշարժը զգացվել է նաև Իրանում, Արցախում և ՀՀ Սյունիքի մարզում։ Այս պահի դրությամբ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով երկրաշարժն ունեցել է 5 մագնիտուդ ուժգնություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում