Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը:

«Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:

Դարձերեսին՝ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 168,1 գ
Տրամագիծը 63,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ, համարակալված
Թողարկման քանակը 400 հատ
Թողարկման տարեթիվը 2023

Նշենք, որ ՀՀ առաջին հուշադրամը թողարկվել է 1994 թվականին, և այդ ժամանակից ի վեր ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե, արծաթե և պղինձ-նիկելից հատված ավելի քան 440 անվանատեսակի հուշադրամներ՝ նվիրված հայ ժողովրդի ակնառու ներկայացուցիչներին, պատմամշակութային կարևոր իրադարձություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում