Սաուդյան Արաբիայում հզոր փոթորիկը դարձել է ավերածությունների պատճառ

Սաուդյան Արաբիայում հզոր փոթորիկը դարձել է ավերածությունների պատճառ

Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում ուժգին փոթարիկ է տեղի ունեցել, որի հետևանքով քամին քշել է մարդկանց, տապալել մետաղական կառույցներ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։

Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի ներկայացուցիչ Հուսեյն ալ-Քահթանին X-ում (նախկինում՝ Twitter) գրել է, որ քամու արագությունը գերազանցել է 80 կմ/ժ-ն։

Տեղական ԶԼՄ-ների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես է քամին քշում քաղաքացիներին և օտարերկրյա ուխտավորներին:

Փոթորկի հետևանքով պոկվում են գովազդային վահանակներ, մետաղական կոնստրուկցիաներ։

Վատ եղանակի ֆոնին Մեքքայի իշխանությունները սոցիալական ցանցերում հայտարարել են դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում դասերը հեռավար ձևաչափով անցկացնելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում