Նախադպրոցական հաստատությունների տնօրենները պետք է քննություն հանձնեն․ ԿԳՄՍ

Նախադպրոցական հաստատությունների տնօրենները պետք է քննություն հանձնեն․ ԿԳՄՍ

Նախադպրոցական հաստատությունների այն տնօրենները, որոնք աշխատում են աշխատանքային անժամկետ պայմանագրերով, պետք է հանձնեն հավաստագրման քննություն ու ձեռք բերեն ղեկավարման իրավունքի հավաստագիր մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Այս մասին այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Արարատի մարզում անցկացած խորհրդակցության ընթացքում։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը երեկվանից մեկնարկել է ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ խորհրդակցություններ ՀՀ մարզերում և Երևանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում