Պուտինն ու Էրդողանն առաջիկայում կհանդիպեն․ Պեսկով

Պուտինն ու Էրդողանն առաջիկայում կհանդիպեն․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներս հանդիպելու են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Արդեն համաձայնություն կա, բայց հիմնականում նմանատիպ այցելությունների մասին հայտարարությունները համաձայնեցնում ենք մեր գործընկեր–երկրների հետ։ Առաջիկայում կհայտնենք ձեզ, թե հստակ երբ և որտեղ է կայանալու այդ հանդիպումը։ Արդեն նախապատրաստական աշխատանքներ տարվում են, բավականին հստակ»,– ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական աղբյուրները գրում էին, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Սոչիում։ Որպես հավանական օր նշվում էր սեպտեմբերի 4-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում