Զինծառայողը կրակել է դիրքի ավագի վրա, ապա ինքնասպան եղել․ ՀՀ ՊՆ

Զինծառայողը կրակել է դիրքի ավագի վրա, ապա ինքնասպան եղել․ ՀՀ ՊՆ

Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում զինծառայողը կրակել է դիրքի ավագի վրա, ապա ինքնասպան եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում»,–ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ ՊՆ N զորամասի երկու զինծառայողների մահվան հանգամանքները:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում հոդվածով։

Կատարվում է նախաքննություն: Նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում