Հանրապետական ​​կուսակցությունն առաջին բանավեճն է անցկացրել

Հանրապետական ​​կուսակցությունն առաջին բանավեճն է անցկացրել

ԱՄՆ-ում Հանրապետական ​​կուսակցությունն առաջին բանավեճն է անցկացրել 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ Ութ թեկնածուներ քննարկել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը։

Հատկապես բուռն քննարկումների տեղիք է տվել արտաքին քաղաքականության շուրջ բանավեճը։ Բոլոր թեկնածուները համաձայնել են, որ Չինաստանն այժմ ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցն է։

Մասնակիցներից Բուրգումը և Փենսը հայտնել են, որ սպառնալիք են տեսնում չինական բանակի աճի մեջ և կարծում են, որ պետք է կենտրոնանալ Երկնային կայսրությանը զսպելու վրա:

Հաթչինսոնը և Հեյլին խոսել են այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է ունենա այնպիսի նախագահ, որը չի վախենա Պեկինի հետ բացահայտ առճակատումից։

Բայց քննարկումն արագորեն Չինաստանից տեղափոխվեց մեկ այլ երկիր՝ Ուկրաինա։ Բանավեճի ժամանակ հնչել է հարց, որը թեժացրել է հանրապետականների միջև տարաձայնությունը՝ «անհրաժե՞շտ է արդյոք Ուկրաինայի ֆինանսական աջակցությունն ավելացնել»։

Քաղաքական գործիչ Ռամասվամին քննադատել է ԱՄՆ-ի ցանկությունը՝ պաշտպանել այլ երկրի քաղաքացիներին, ոչ թե սեփական սահմանները։ Ռամասվամիի այս հայտարարությունը բուռն քննարկում է առաջացրել, որի վերջում մասնակիցները համաձայնության են եկել, ըստ որի, Ռուսաստանի և Չինաստանի դաշինքը վտանգավոր է ԱՄՆ-ի համար, սակայն Ուկրաինային օգնելն ընդամենը միջոց է կանխելու նման դաշինքի ստեղծումը։

Նշենք, որ վարկանիշներով առաջատար Դոնալդ Թրամփը նախընտրել է խուսափել քննարկումից, հատկապես, որ բանավեճի օրը նա արդեն իսկ ուշադրության կենտրոնում էր։

Նա հրաժարվել է մասնակցել բանավեճին և փոխարենը բանավեճի հետ միաժամանակ տեղադրել է X-ում (նախկին Twitter) հարցազրույց լրագրող Թակեր Կարլսոնի հետ։ Գրառումը հավաքել է 252 միլիոն դիտում, մինչդեռ բանավեճը՝ 12,8 միլիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում