Կարո՞ղ է «Hermeus»-ը հաղթել ձայնի արագությանը

Կարո՞ղ է «Hermeus»-ը հաղթել ձայնի արագությանը

Hermeus ընկերությունը մշակում է 5 մախ արագությամբ (6125,22 կմ/ժ) ուղևորատար ինքնաթիռ և խոստանում է կրճատել Նյու Յորքից Փարիզ թռիչքի ժամանակը մինչև մեկուկես ժամ (այժմ յոթ ու կես ժամ է)։ Սա դեռ հեռանկար է, սակայն ստարտափն արդեն իսկ ստացել է Պենտագոնի ֆինանսական աջակցությունը։

Օգոստոսից Ատլանտայում գտնվող «Hermeus» գործարանում աշխատում են 12 մետրանոց «Quarterhorse» կոչվող անօդաչու թռչող սարքի նախատիպի վրա: Ընկերության խոսքով՝ սեպտեմբերին կսկսվեն ցամաքային փորձարկումները:

«Hermeus»-ի գործադիր տնօրեն Էյ Ջեյ Պիպլիկան և ընկերության մյուս համահիմնադիրները կարծում են, որ սա երկար ճանապարհի առաջին քայլն է՝ դեպի հավակնոտ նպատակ՝ ստեղծել օդանավ, որը կարող է միաժամանակ 20 ուղևոր տեղափոխել գերձայնային արագությամբ՝ գրեթե 6200 կմ/ժ:

Հեղափոխական, բայց անշահավետ գերձայնային ինքնաթիռի՝ Concorde-ի վերջին թռիչքից անցել է 20 տարի: Ստարտափների մեծ մասը փորձում է իրականություն դարձնել գերձայնային թռիչքները, սակայն ոչ մեկին դեռևս չի հաջողվել:

Պիպլիկան ընդունում է, որ տեխնիկական մեծ մարտահրավերներ են սպասվում իր ընկերության կողմից կառուցվող ինքնաթիռին․ օդանավը պետք է երկար ժամանակ թռչի բարձր ջերմաստիճանի և անսովոր դինամիկայի պայմաններում, աարն առաջանում է ձայնի արագությունը գերազանցելիս:

Ընկերությունը որոշել է ապացուցել, որ տեխնոլոգիան ձեռնտու է Պենտագոնին։ Նրանց համար կմշակեն փոքր, հիպերձայնային անօդաչու սարքեր՝ օգտվելով Վաշինգտոնի ցանկությունից՝ հասնելու Ռուսաստանին և Չինաստանին գերձայնային հրթիռներ ստեղծելու հարցում:

Ընկերությունը 30 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ, որն օգտագործվելու է ինքնաթիռի երեք տարբերակի կառուցման և երկինք արձակման համար։ Էյ Ջեյ Պիպլիկայի կանխատեսմամբ՝ նախագծման ընդհանուր արժեքը չի գերազանցի 100 միլիոն դոլարը։

Առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում