ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների լիցքավորման ցանց կստեղծվի
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ–ում էլեկտրամոբիլների լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման մասին փաստաթղթին։ Այս մասին հայտնում է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ԵՏՀ–ի բլոկի Telegram ալիքը։
«Նշված փաստաթղթերի ընդունումը սահմանում է մեր երկրներում էլեկտրական տրանսպարտի համար լիցքավորման ենթակառուցվածքների համատեղ զարգացման հետագա մոտեցումները», – ընդգծել է բլոկի ղեկավար, ԵՏՀ նախարար Արտակ Քամալյանը։
Երկրներին խորհուրդ է տրվում ավելացնել լիցքավորման կայանների թիվը, այդ թվում` միջպետական մայրուղիների վրա, ինչպես նաև լիցքավորման սարքերի սեփական արտադրություն հիմնել այդ կայանների համար։
Նշենք, որ Հայաստանում էլեկտրոմոբիլների ավտոպարկն արդեն իսկ մի քանի հազար միավոր է ներառում, հանրապետությունում մի քանի տասնյակ լիցքավորման կայաններից բաղկացած ցանց է գործում, ինչպես նաև այդ կայանների համար նախատեսված սարքավորումների սեփական արտադրություն (դեռևս փոքր մասշտաբների)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում