Արտաշես Ավագյանը հաղթել է ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությունում

Արտաշես Ավագյանը հաղթել է ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությունում

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզիկները մասնակցել են Չինաստանի Էմեյշան քաղաքում անցկացված ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությանը և1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել:

Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարությունը։

Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտաշես Ավագյանը՝ ոսկե մեդալ նվաճելով «Հունգար» ոճում. սա բացառիկ նվաճում է հայկական ուշուի պատմության մեջ։ Ավագյանը նաև արծաթե մեդալ է նվաճել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Երիցյանը ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությունում 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Սիրանուշ Ավագյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում