Վատիկանը պատասխանել է Ուկրաինայի քննադատությանը
Նմանատիպ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչը՝ ուղղված ռուս քրիտոնյաներին, անվանել է «իմպերիալիստական քարոզչություն»։
Ավելի վաղ՝ օգոստոսի 25-ին, Ֆրանցիսկոսը մասնակցել է ռուս երիտասարդ քրիստոնյաների հետ կազմակերպված տեսակոնֆերանսին, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինայի տաճարում։
Միջոցառումն անցկացվել է Կաթոլիկ երիտասարդության համառուսաստանյան հանդիպման շրջանակներում, որին մասնակցել են շուրջ 400 երիտասարդներ ամբողջ երկրից։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը երիտասարդ քրիստոնյաներին ուղղված իր կոչում հորդորել է «պահպանել և զարգացնել այն դրականը, որը կա Ռուսաստանի մեծ մշակութային և հոգևոր ժառանգության մեջ»:
Այս կոչն էլ վրդովմունք է առաջացրել ուկրաինական կողմի մոտ։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին երեքշաբթի՝ օգոստոսի 29-ին պատասխանել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությանը։ Նա անհամաձայնություն է հայտնել Ուկրաինայի արտգործնախարարության այն կարծիքի հետ, որ պոնտիֆիկոսի խոսքերը հավասարազոր են «իմպերիալիստական քարոզչության»։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում ռուս կաթոլիկներին ուղղված իր ողջույնի խոսքում, ինչպես պարզ է դառնում այն համատեքստից, որտեղ նա փոխանցեց դրանք, Հռոմի պապը ցանկանում էր կոչ անել երիտասարդներին պահպանել և զարգացնել այն դրականը, որն առկա է Ռուսաստանի մշակութային և հոգևոր ոլորտում»,- ասել է մամուլի խոսնակը։
Նա ընդգծել է, որ Հռոմի պապի կոչը ոչ մի աղերս չուներ իմպերիալիստական քարոզչության ու պետական գործիչներին գովաբանելու հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում