Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Հայաստանում է
Նմանատիպ
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Հայաստանում է` Արցախին շտապ օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին նա գրառում է արել X–ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան կժամանի Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։
«Ես Հայաստանում եմ Փարիզի և այլ համայնքների ներկայացուցիչների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախի 120.000 հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մեկուսացված են, քաղցած, զրկված ամեն ինչից»,– գրել է Իդալգոն:
Նա նաև նշել է, որ այս հումանիտար աղետին բախվելով՝ իրենք ԼՂ–ին շտապ օգնություն են ցուցաբերում։
«Ժամանակը սպառվում է»,– հավելել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ումEn Arménie, avec des élus parisiens et d’autres collectivités. Depuis neuf mois, 120 000 arméniens d’Artsakh, dont 30 000 enfants, sont isolés, affamés, privés de tout. Face à cette catastrophe humanitaire, nous leur apportons une aide d’urgence. Le temps est compté. pic.twitter.com/wJZHSH7db4
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) August 30, 2023