Էդեն Ազարը չի ցանկացել դառնալ Լիոնել Մեսիի թիմակիցը

Էդեն Ազարը չի ցանկացել դառնալ Լիոնել Մեսիի թիմակիցը

Այս ամռանը Մադրիդի «Ռեալից» հեռացած 32-ամյա բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը չի ցանկացել դառնալ «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Լիոնել Մեսիի, Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի թիմակիցն ամերիկյան «Ինտեր Մայամիում», որը առաջարկ է արել նրան, հաղորդում է իսպանական AS-ը։

Ազարը առաջարկներ ունի նաև Սաուդյան Արաբիայի, Անգլիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Շոտլանդիայի ոչ առաջատար ակումբներից, սակայն ֆուտբոլիստը չի համարում, որ կարող է վերադարձնել իր մարզավիճակը, թեև նրա շրջապատը փորձում է համոզել նրան շարունակել կարիերան։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը 2019 թվականի ամռանը 115 մլն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվեց «Ռեալ», սակայն այդ ընթացքում ստացել է 7 վնասվածք՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 243 օր (35 հանդիպում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում