Ան Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը Սյունիքում է
Նմանատիպ
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն ու 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը հասել են Սյունիք։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի ֆեյբսուքյան էջից։
«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին»,–ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները Երևանի Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար։
Հիշեցնենք, որ Ան Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որն Արցախի համար նախատեսված հումանիտար օգնություն է տանում։ Հումանիտար օգնությունը հավաքել են ոչ միայն Փարիզ քաղաքը, այլև Ֆրանսիայի մի շարք շրջաններ, մասնավորաբար` Իլ դը Ֆրանսը, Օվերն-Ռոն-Ալպը, Օքսիտանիա Պրովենս Ալպ կոտ դը Ազուրը, Օ դը Ֆրանսը, Պեյս դե լա Լուարը։