Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն

Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն, հայտնում է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան։

Ստեփանյանը 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով ոսկի է նվաճել։

Եզրափակչում նա հաղթել է Վրաստանի ներկայացուցչին։ Երրորդ տեղը զբաղեցրել է ուկրաինացի մարզիկը։

Նշենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է Ղազախսանի Ալմաթի քաղաքում։

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը 2024 թվականին Փարիզում կայանալիք պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում