Հայտնի է աշխարհի առաջնության Արգենտինայի հավաքականի կազմը

Հայտնի է աշխարհի առաջնության Արգենտինայի հավաքականի կազմը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրապարակել է կազմը, որը կպատրաստվի 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումներին։ Արգենտինայի հավաքականը կմրցի Էկվադորի և Բոլիվիայի թիմերի հետ։

Արգենտինայի հավաքականը Էկվադորի հետ կխաղա սեպտեմբերի 8-ին, Բոլիվիայի հետ՝ սեպտեմբերի 12-ին։

33 ֆուտբոլիստների թվում են նաև ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին և պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

Արգենտինայի հավաքական

Դարպասապահներ՝ Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Վալտեր Բենիտես («ՊՍՎ Էյնդհովեն»), Խուան Մուսո («Ատալանտա»)։

Պաշտպաններ՝ Նաուել Մոլինա («Աթլետիկո Մադրիդ»), Կրիստիան Ռոմերո («Տոտեհեմ»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), Գոնսալո Մոնտիել («Նոթինգեմ Ֆորեսթ»), Գերման Պեցելյա («Բետիս»), Խուան Ֆոյտ («Վիլյառեալ»), Մարկոս Սենեզի («Բոնմուտ»), Լուկաս Էսկիվել («Աթլետիկո Պարանաենսե»)։

Կիսապաշտպաններ՝ Ռոդրիգո Դե Պաուլ («Աթլետիկո Մադրիդ»), Լեանդրո Պարեդես («Ռոմա»), Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Ալեքսիս Մաքալիսթեր («Լիվերպուլ»), Էկսեկիել Պալասիոս («Բայեր»), Էնցո Ֆերնանդես («Չելսի»), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Տիագո Ալմադա («Ատլանտա Յունայթեդ»), Ֆակունդո Բուոնանոտե («Բրայթոն»), Ալան Վելասկո («Դալլաս»), Բրունո Սապելի («Աթլետիկո Պարանաենսե»)։

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»), Անխել Դի Մարիա («Բենֆիկա»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»), Լուկաս Բելտրան («Ֆիորենտինա»), Անխել Կոռեա («Աթլետիկո Մադրիդ»)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում