«Մանչեսթեր Յունայթեդի» վաճառքի շուրջ բանակցությունները շարունակվում են

«Մանչեսթեր Յունայթեդի» վաճառքի շուրջ բանակցությունները շարունակվում են

«Մանչեսթեր Յունայթեդի» վաճառքի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է 90min-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Տեղեկությունների համաձայն՝ «Յունայթեդի» ներկայիս սեփականատերերը՝ Գլեյզեր ընտանիքը, հետ են կանգնել ակումբի առաջարկած վաճառքից, քանի որ կարծում են, որ համապատասխան գնի առաջարկ չեն ստանում:

Աղբյուրները 90min-ին ասել են, որ ակումբն ու Raine Group-ը՝ ակումբի վաճառքը վերահսկող ներդրումային բանկը, պլանավորել էին ամեն ինչ վերջնական տեսքի բերել մինչև նոյեմբեր։

Մոտ 1 տարի առաջ էին Գլեյզերներն առաջին անգամ հաստատել, որ մտածում են ակումբը վաճառելու մասին: Մանչեսթերյան ակումբը գնելու գլխավոր հավակնորդներն են Nine Two հիմնադրամը, որը գլխավորում է Կատարում բնակվող շեյխ Ջասիմ բեն Համադ ալ-Թանիին, և INEOS-ը, որը պատկանում է բրիտանացի միլիարդատեր սըր Ջիմ Ռեթքլիֆին:

Պաշտոնական գինը դեռևս չի սահմանվել Գլեյզերների կողմից, բայց հայտատու խմբերն ակնկալում էին մոտ 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ (մոտ 6․9 միլիարդ եվրո)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում