Թուրքիան կկառուցի նաև երրորդ ատոմակայանը

Թուրքիան մտադիր է 2018-2019 թվականների ընթացքում կառուցել երրորդ ատոմային էլեկտրակայանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` հավելելով, որ արդեն տվել է կառուցման հանձնարարականը:

Ինչպես տեղեկացնում է Trend-ը, վերջինս նշել է, որ ատոմային էլէկտրակայանի կառուցումը հնարավոր կլինի միայն որակավորված մասնագետների առկայության պարագայում: Դավութօղլուի խոսքերով` էլեկտրակայանը կլինի ազգային նախագիծ:

Դավութօղլուն ծանոթացել է նաև Թուրքիայի էներգետիկայի նախարարության կողմից մշակված մի շարք նախագծերի հետ, որոնք լրագրողների համար փակ են եղել:

Հիշեցնենք, որ Թուրքիան ներկայումս ունի ատոմակայան կառուցելու երկու նախագիծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում