Իրանը պատրաստ է ընդլայնել ռազմական համագործակցությունը դաշնակից երկրների հետ

Իրանը պատրաստ է ընդլայնել ռազմական համագործակցությունը դաշնակից երկրների հետ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ընդլայնել ռազմական համագործակցությունը տարբեր ոլորտներում բարեկամ և դաշնակից բոլոր երկրների հետ։
Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը՝ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի 15-ամյակի կապակցությամբ Թեհրանում օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ:

Սաբահիֆարդն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը բոլոր բարեկամ և դաշնակից երկրներին խաղաղության և բարեկամության ուղերձ են հղում:

Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, հատկապես հակաօդային պաշտպանության ուժերը, պատրաստ են ընդլայնել տարբեր տեսակի ռազմական համագործակցությունը վարժանքների և համատեղ զորավարժությունների, տեխնիկական և օպերատիվ փորձի փոխանակման, ինչպես նաև բոլոր բարեկամ և դաշնակից երկրների հետ փոխադարձ հանդիպումների ոլորտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում